ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.09.2017
Մշակվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի խմելու-կենցաղային և գյուղատնտեսական (ջրարբիացում) նպատակներով ՙԴավալու՚ կոչվող բնական աղբյուրից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

Հ Ա Ս Ա Ր Ա Կ Ա Յ Ն ՈԻ Թ Յ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217-Ն և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի խմելու-կենցաղային և գյուղատնտեսական (ջրարբիացում) նպատակներով ՙԴավալու՚ կոչվող բնական աղբյուրից` 28.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից - 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկլայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 26 -ին_ժամը_1600 - ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն