ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.08.2017
Օրհուսի կոնվենցիայի իրականացման 4-րդ ազգային զեկույցի նախագծի քննարկման մասին հայտարարություն

Հարգելի գործընկերներ

Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու <<Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին>> Օրհուսի կոնվենցիայի իրականացման 4-րդ ազգային զեկույցի նախագծի քննարկմանը, որը տեղի կունենա 2017 թվականի օգոստոսի 4-ին, ժ.14:20-18:00, ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում:

Հասցե` ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ:

Ազգային զեկույցի նախագիծը տեղադրված է www.mnp.am կայքում:

Ձեր դիտողություններն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ կարող եք ներկայացնել Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Հայկանուշ Պարսամյանին` haykanush.parsamyan@mnp.am հասցեով: