«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է հետքրքրված կազմակերպություններին մասնակցելու «Թիրախային պահպանվող տարածքների վերաբերյալ հանրային ընկալման գնահատման ուսումնասիրության» իրականացման խորհրդատվական ծառայության գնառաջարկի մրցույթային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին:
Ծրագիր` |
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) |
Հղում No` |
BMZ-N 2009.6657.2 |
Ֆինանսավորում` |
KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա |
Պատվիրատու` |
ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը` ՀՀ բնապահպանության նախարարության (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) և ԳԻՏԵՔ Խորհրդատվական ընկերութան անունից |
Պայմանագիր` |
Խորհրդատվական Ծառայության ձեռքբերում |
Հայտի ներկայացման Ընթացակարգ` |
KfW գնումների ընթացակարգ, Ազգային գնահարցում |
Մրցույթի Ծածկագիր` |
SPPA /ARMENIA/CS/2017-3 |
Ծառայության անվանումը` |
«Թիրախային պահպանվող տարածքների վերաբերյալ հանրային ընկալման գնահատման ուսումնասիրության» իրականացման խորհրդատվական ծառայության իրականացում: |
Հայտարարության բացման օր` |
Օգոստոսի 1, 2017 |
Հայտի ներկայացման վերջնաժամկետ` |
Օգոստոսի 29, 2017 |
Հայտի ներկայաման հասցե` |
Երևան, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, 544 սենյակ, «ՊՏԱԾ-Հ» ԾԻԳ գրասենյակ |
Հայտի ներկայացման լեզու |
Անգլերեն |
Խորհրդատվական կազմակերպությանը ներկայացվող պահանջները՝
- Հանրային ընկալման գնահատման կամ սոցիալական հետազոտությունների ոլորտի աշխատանքների իրականացման նվազագույնը 5 տարվա փորձ:
- Սոցիոլոգիական հետազոտության, սոցիալական գնահատման նվազագույնը 2 ծրագրերի իրականացման փորձ առնվազն վերջին 5 տարիների ընթացքում: Բնապահպանության ոլորտի ծրագրային փորձառությունը կդիտվի որպես առավելություն:
- Հասանելի աշխատակազմ` համապատասխան կրթությամբ և որակավորմամբ:
- Աշխատանքային փորձ թիրախային տարածաշրջանում:
- Աշխատանքային փորձ միջազգային կազմակերպությունների և/կամ դոնորների հետ:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով m.babayan@consecoard.am :
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով:
Գնառաջարկի ներկայացման փաթեթը կարող եք ներբեռնել այստեղ.