«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է հետքրքրված կազմակերպություններին մասնակցելու «Արևիք» Ազգային Պարկում և «Բողաքար» պետական արգելավայրում ելակետային ուսումնասիրությունների իրականացման խորհրդատվական ծառայության գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին:
Ծրագիր` |
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) |
Հղում No` |
BMZ-N 2009.6657.2 |
Ֆինանսավորում` |
KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա |
Պատվիրատու` |
ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը` ՀՀ բնապահպանության նախարարության (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) և ԳԻՏԵՔ Խորհրդատվական ընկերութան անունից |
Պայմանագիր` |
Խորհրդատվական Ծառայության ձեռքբերում |
Հայտի ներկայացման ընթացակարգ` |
KfW գնումների ընթացակարգ, Ազգային գնահարցում |
Մրցույթի Ծածկագիր` |
SPPA /ARMENIA/CS/2017-2 |
Ծառայության անվանումը` |
«Արևիք» ազգային պարկում և «Բողաքար» պետական արգելավայրում ելակետային ուսումնասիրությունների իրականացում: |
Հայտարարության բացման օր` |
Հուլիս 07, 2017 |
Հայտի ներկայացման վերջնաժամկետ` |
Օգոստոս 07, 2017 |
Հայտի ներկայաման հասցե` |
Երևան, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, 544 սենյակ, «ՊՏԱԾ-Հ» ԾԻԳ գրասենյակ |
Հայտի ներկայացման լեզու` |
Անգլերեն |
Խորհրդատվական կազմակերպությանը ներկայացվող պահանջները՝
- Նմանատիպ աշխատանքների իրականացման նվազագույնը 5 տարվա փորձ:
- Բնապահպանության, ՊՏ հետազոտումների, ուսումնասիրությունների և կառավարման պլանավորման ոլորտներում նվազագույնը 2 ծրագրերի իրականացման փորձ, առնվազն վերջին 5 տարիների ընթացքում
- Հասանելի աշխատակազմ` համապատասխան կրթությամբ և որակավորմամբ,
- Աշխատանքային փորձ թիրախային տարածաշրջանում
- Աշխատանքային փորձ Պահպանվող Տարածքների հետ
- Աշխատանքային փորձ միջազգային կազմակերպությունների և/կամ դոնորների հետ
- Համոզիչ հաղորդակցման և հաշվետվությունների տրամադրման հմտություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով:
Գնառաջարկի ներկայացման փաթեթը կարող եք ներբեռնել այստեղ.