ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.05.2017
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի քարտուղարությունը, հրապարակված հոդվածները կամ հեռուստատեսային ռեպորտաժները դիտարկելով, Հայաստանից մեկ լրագրող է հրավիրելու Չինաստանի Հանրապետության Ներքին Մոնղոլիա տարածաշրջան (Հյուսիսային Չինաստան)։ Սեպտեմբերին այնտեղ կկայանա ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 13-րդ համաժողովը։ Եթե ունեք նյութեր հողի դեգրադացման կամ անապատացման խնդիրների վերաբերյալ, մինչև հունիսի 10 -ը հղումը ուղարկեք ՀՀ բնապահպանության նախարարություն` press@mnp.am հասցեով: Հրապարակումները կամ ռեպորտաժները պետք է լինեն անգլերեն կամ ռուսերեն:

ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն