ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217–Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է <<Արև և Ջուր>> ՍՊԸ-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում Ողջի գետի Կապուտջուղ վտակի վրա <<Կապուտջուղ>> ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակմանա շխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18–ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն ՝ Կառավարական 3-րդտուն, 5-րդհարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2017 թվականի ապրիլի 18-ինժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդհարկ, 541 սենյակ:
ՀՀ բնապահպանության նախարարություն