ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.03.2017
ՀՀ բնապահպանության նախարարությունը և «Էկո-Մեդիա» ցանցը հայտարարում են լրագրողների համար դասընթացների շարք՝ «Բնապահպանական խնդիրների լուսաբանումը» թեմայով

Դասընթացին մասնակցելու համար ընդունվում են հայտեր:

Առաջին սեմինար-դասընթացը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 14:00-ին Երևանում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (Հայաստան, 0010, Երևան Պետրոս Ադամյան փող., 14 շենք):

Դասընթացի մասնակիցները կհանդիպեն պետական, միջազգային եւ հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Դասընթացի վերջում կորոշվեն հաջորդ հանդիպման օրը եւ վայրը:

Բնապահպանական տարբեր թեմաներով դասընթացներից բացի, «Էկո-Մեդիա» ՑԱՆՑԻ անդամները բնապահպան-փորձագետների մասնակցությամբ այս տարվա ընթացքում կմասնակցեն Մեդիա-արշավների՝ այցելելով բնապահպանական թեժ կետեր ու բնության հատուկ պահպանվող տարածքներ:

Դասընթացներց հետո լրագրողները կստանան մասնակցության վկայական:

Առաջին դասընթացին մասնակցելու համար արդեն իսկ ընդգրկված են «Էկո- Մեդիա» ՑԱՆՑԻ 10 անդամները, ովքեր ստորագրել են Ցանցի հուշագիրը։ Հաջորդ 10 մասնակիցներին խնդրում ենք ծանոթանալ դասընթացի մասնակցության դիմում-հայտի ձևին, որը հավելյալ կկցվի։

Դասընթացի մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել էլ.փոստին՝ gnanyan@gmail.com հասցեին:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 12-ը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`

+374(93)100090- Գալուստ Նանյան /«Էկո- Մեդիա» ՑԱՆՑԻ համակարգող/: