ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.02.2017
Մշակվում է <<Էյ Ընդ Էմ Ռեյր>> ՍՊԸ` ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ համայնքի վարչական տարածքում խմելու-տնտեսական և արդյունաբերական նպատակներով Արտավազ գյուղի տարածքի Ուլաշիկի N 29 և N 39 աղբյուրներից՝ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է <<Էյ Ընդ Էմ Ռեյր>> ՍՊԸ` ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ համայնքի վարչական տարածքում խմելու-տնտեսական և արդյունաբերական /շշալցում/ նպատակներով Արտավազ գյուղի տարածքի Ուլաշիկի N 29 և N 39 աղբյուրներից՝ 4.6 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 15-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն