ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.01.2017
Մշակվում է ոռոգման նպատակով <<Վաղարշապատ>> ՋՕԸ-ի համայնքների ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է ոռոգման նպատակով <<Վաղարշապատ>> ՋՕԸ-ի՝ Էջմիածին - 192.0լ/վրկ, Զվարթնոց- 92.0 լ/վրկ, Տնկարան-48.0 լ/վրկ, Էջմիածնի ԵԳԿ-61.0 լ/վրկ, Ծաղկունք –39.0 լ/վրկ, Մրգաստան- 27.0 լ/վրկ, Արտիմետ-154.0 լ/վրկ, Մուսալեռ-12.0 լ/վրկ, Արևաշատ- 73.0 լ/վրկ, Ոսկեհատ- 150.0 լ/վրկ, Տարոնիկ-38.0 լ/վրկ, Առատաշեն- 13.0 լ/վրկ, Առատաշեն - 202.0 լ/վրկ, Խորոնք- 126.0լ/վրկ, Գրիբոյեդով- 93.0 լ/վրկ, Ակնաշեն-21.0 լ/վրկ, Լուսագյուղ-18.0լ/վրկ,Ապագա-6.0 լ/վրկ և Առատաշեն-4.0 լ/վրկ ջրաքանակներով համայնքներում խորքային հորերից ստորերկրյա ջրառի, ինչպես նաև ջրհան կայաններից մակերևութային ջրառի՝ Մեծամոր համայնք- – 109.0լ/վրկ, Հայկաշեն-131.0լ/վրկ, Ջրառատ-19.0 լ/վրկ , Ապագա-91.0լ/վրկ, Խորոնք- 38.0լ/վրկ, Գրիբոյեդով-71.0լ/վրկ, Արաքս-67.0 լ/վրկ, Ջրառատ-44.0լ/վրկ,Հայկաշեն-15.0 լ/վրկ և Հայկաշեն -9.0 լ/վրկ ջրաքանակներով համայնքների ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 7-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն