ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.01.2017
ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ, Արտամետ և Մյասնիկյան համայնքերի հողատարածքների ոռոգման նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է <<Շենիկ>> ՋՕԸ-ի` ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի 136.0հա, Արտամետ համայնքի 91.0հա և Մյասնիկյան համայնքի 207.0 հա հողատարածքների ոռոգման նպատակով համապատասխանաբար 4 խորքային հորից՝ 72.0լ/վ , 3 խորքային հորից՝ 45.0 լ/վ և 12 խորքային հորից ՝100.0 լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2017 թվականի հունվարի 30-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն