Հ Ա Ս Ա Ր Ա Կ Ա Յ Ն ՈԻ Թ Յ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217-Ն և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է <<Հովքի ջուր>> ՍՊԸ-ի կողմից ՀՀ Տավուշի մարզի Հովք համայնքի վարչական տարածքում արդյունաբերական (շշալցում) նպատակով բնական աղբյուրից` 0.936 լ/վրկ ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2017թ. հունվարի 17 -ին_ժամը_1600 - ին Կառավարական 3- րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
ՀՀ բնապահպանության նախարարություն