ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.12.2016
ՀՀ Սյունիքի մարզի Շաղատ համայնքի վարչական տարածքում Որոտան գետի Արագիլիջուր վտակի վրա “Գետափ” ՓՀԷԿ-ի կառուցման (վերազինման) նպատակով ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀՀ բնապահպանության նախարարությանաշխատակազմիջրային ռեսուրսների կառավարման գործակալության  կողմից  ՀՀ ջրային  օրենսգրքի և ՀՀ  կառավարության   07.03.03թ. N217-Ն  և N 218-Ն որոշումներիպահանջների համաձայն, մշակվում է “Ֆիրմա Գ. Ա. Խ.” ՍՊԸ-ի կողմից  ՀՀ Սյունիքի մարզի Շաղատ համայնքի վարչական տարածքում Որոտան գետի Արագիլիջուր վտակի  վրա “Գետափ” ՓՀԷԿ-ի կառուցման (վերազինման)  նպատակով ջրօգտագործման   թույլտվության  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից - 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկլայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա_2016թ. դեկտեմբերի  27 -ին_ժամը_1600 - ին    Կառավարական      3-րդ տուն, 5-րդ հարկ,   541 սենյակ: