ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.11.2016
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող “Խայծ Իշխան” ՍՊԸ-ի՝ Գյումրի քաղաքի “Ուռենու ձոր-1” տարածքի երեք ջրաղբյուրներից ձկնատնտեսական նպատակով 58.0լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N 217-Ն և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող “Խայծ Իշխան” ՍՊԸ-ի՝ Գյումրի քաղաքի “Ուռենու ձոր-1” տարածքի երեք ջրաղբյուրներից ձկնատնտեսական նպատակով 58.0լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից -- 18 - ը դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ):
Հասարակայնության կողմից փաստաթղթի նախնական տարբերակի լսումը տեղի կունենա _2016 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը_1600 -ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն