ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2016
ՀՀ Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքի վարչական տարածքում “Տիեռաս Դե Արմենիա” ՓԲԸ-ի խմելու-կենցաղային նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 1.48 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217-Ն և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է ՀՀ Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքի վարչական տարածքում “Տիեռաս Դե Արմենիա” ՓԲԸ-ի խմելու-կենցաղային նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 1.48 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից - 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկլայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա_2016թ. նոյեմբերի 29 -ին_ժամը_1600 - ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:


ՀՀ բնապահպանության նախարարություն