ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.11.2016
ՀՀ Տավուշի մարզի Մովսես համայնքում՝ ջրարբիացման նպատակով ,,Ավալյանի, Պապյանի և Գրիգորյանի՛՛ ջրաղբյուրներից -0.48 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N 217-Ն և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է ՀՀ Տավուշի մարզի _Մովսես համայնքում՝ ջրարբիացման նպատակով "Ավալյանի, Պապյանի և Գրիգորյանի" ջրաղբյուրներից 0.48 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից -- 18 - ը դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ):

Հասարակայնության կողմից փաստաթղթի նախնական տարբերակի լսումը տեղի կունենա 2016 թվականի_նոյեմբերի 15-ին ժամը 16:00 - ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն