ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.10.2016
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածի քաղաքի վարչական տարածքում ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 0,16 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության  կողմից  ՀՀ ջրային  օրենսգրքի և ՀՀ  կառավարության   07.03.03թ. N217-Ն  և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է "Էկոլոգիա Վ. Կ. Հ" ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի վարչական տարածքում ոռոգման  նպատակով  գրունտային հորիզոնից  0.16 լ/վրկ ջրառի նոր  ջրօգտագործման   թույլտվության  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից - 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկլայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա_2016թ. հոկտեմբերի  17 -ին_ժամը_1600 - ին  Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ,   541 սենյակ:

               

ՀՀ բնապահպանության նախարարություն