ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217-Ն և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքի վարչական տարածքում խմելու-կենցաղային և ոռոգման նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից համապատասխանաբար 5.1 լ/վրկ և 82.5 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման նախագիծը:
Բոլոր շահագրգռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից - 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկլայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա_2016թ. հոկտեմբերի 12 -ին_ժամը_1600 - ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
ՀՀ բնապահպանության նախարարություն