ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.09.2016
ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքի խմելու-կենցաղային նպատակով Բլդրղանկուտ աղբյուրից՝ 2.97 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության  կողմից  ՀՀ ջրային  օրենսգրքի և ՀՀ  կառավարության   07.03.03թ. N217-Ն  և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի խմելու-կենցաղային նպատակով Բլդրղանկուտ աղբյուրից  2.97 լ/վրկ ջրառի  ջրօգտագործման   թույլտվության  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից - 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկլայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա_2016թ. սեպտեմբերի  30 -ին_ժամը_1600 - ին    Կառավարական      3-րդ տուն, 5-րդ հարկ,   541 սենյակ:

               

ՀՀ բնապահպանության նախարարություն