ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217-Ն և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է ՀՀ Սյունիքի մարզի Լոր համայնքի վարչական տարածքում <<Վեհ Լորեն>> ՍՊԸ-ի <<Լոր>> ՀԷԿ-1 ՓՀԷԿ-ի շահագործման (վերազինման) նպատակով Շենաթաղ համայնքի վարչական տարածքի Որոտան գտի Լորաձոր վտակիցª 1400.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից - 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկլայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա_2016թ. սեպտեմբերի 30 -ին_ժամը_1600 - ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
ՀՀ բնապահպանության նախարարություն