Սիրելի գործընկերներ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սույն թվականի հուլիսի 11-ին ժ.17:00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքում) նախատեսված ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և առողջապահության նախարարության կողմից մշակված արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու գրքույկ-ուղեցույցի և տեղեկատվական պաստառի շնորհանդեսը հետաձգվում է և տեղի կունենա հուլիսի 13-ին ժամը 17.00-ին:
__________________________________________________________
ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ միասին իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի ուժեղացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում տպագրել է «Արև, արև, եկ, եկ…» գունավորման գրքույկ` նախադպրոցական տարիքի երեխաների համար: Գրքույկը պատմում է երեխաներին արևի օգտակար և վնասակար ազդեցությունների մասին և սովորեցնում արևի վնասակար ազդեցությունից պաշտպանվելու կանոնները: Պաստառը հիշեցնում է ծնողներին արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցության մասին:/p>
Գունավորման գրքույկները և տեղեկատվական պաստառները կտեղակայվեն նաև Երևանի և մարզերի տեղամասային մանկական պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում` այցելուներին պատշաճ կերպով իրազեկելու նպատակով: