ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.10.2015
Հայտարարություն «Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման» վերաբերյալ ներկայացված միջանկյալ հաշվետվության հանրային քննարկման մասին

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի նախագծի հանրային քննարկումների կամզակերպման և իրականացման» կարգով՝ 2015թ. նոյեմբերի 2-ին ժամը 11:30-ին ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական 3-րդ տուն 5-րդ հարկ) տեղի է ունենալու «Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման (ներառյալ Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները)» վերաբերյալ ներկայացված միջանկյալ հաշվետվության հանրային քննարկում:

Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 340-Ն որոշման պահանջի համաձայն:

Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման վերաբերյալ միջանկյալ հաշվետվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով`

 նյութ: