2015թ. մարտի 26-ին Գյումրի քաղաքում հանրային քննարկման է ներկայացվելու Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի համար մշակված գետավազանային կառավարման պլանի (ԳԿՊ) նախագիծը: Հանդիպումը կազմակերպվում է ԵՄ "Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն" ծրագրի շրջանակներում:
Հանդիպումը հնարավորություն կտա մանրամասն ծանոթանալու Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ԳԿՊ-ին, ներառյալ պլանավորվող միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև ներկայացնելու մեկնաբանություններ և առաջարկություններ պլանի նախագծի վերաբերյալ:
Խորհրդակցական հանդիպումը տեղի կունենա "Բեռլին արթ" հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում` տեղակայված հետևյալ հասցեոոմ.
Հայաստան, 3104, Գյումրի, Հաղթանակի փող.25
Հեռ.+374-312-5-76-59; Ֆաքս. +374-312-5-03-86
Էլ-փոստ.info@berlinhotel-gyumri.am
Հանդիպման առաջարկվող օրակարգը և ԳԿՊ նախագիծը մարտ ամսի առաջին կեսին կտեղադրվի www.blacksea-riverbasins.net կայքէջում և կուղարկվեն բոլոր հետաքրքրված մասնակիցներին:
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք դիմել Վահագն Տոնոյանին հետևյալ էլ.փոստով` vahagn.tonoyan@blacksea-riverbasins.net կամ հեռախոսահամարով (+347 77 55 04 87):