12.12.2014
Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 18-ին
ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի 2014 թվականի համար նախատեսված աշխատանքների և գայլերի մորթիների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 18-ն է:
---
Ընդունման աշխատանքները մեկնարկել էին ս.թ հոկտեմբերի 16-ից, յուրաքանչյուր հինգշաբթի օրը ժամը 14.00- 18.00, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում: