ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.11.2014
2014թ. նոեմբերի 19-ից նոյեմբերի 25-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել են հետևյալ նախագծերը

"Հայհիդրոէներգանախագիծ" ՓԲԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության "Որոտան ՓՀԷԿ"-ի աշխատանքային նախագիծը-25.11

"Զիկատար" ԲԿ՝ "Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի անտառ-պուրակի տարածքի ծառատնկման աշխատանքների նախահաշվանախագծային փաստաթղթերի կազմման" նախագիծը բնապահպանական փորձաքննության ենթարկելու մասին-19.11

"Վարաբ-Մ" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Շիրակի մարզի ք. Արթիկ, Սասունցի Դավիթ փ. 21/2 հասցեում նախատեսվող ԱԳԼՃԿ-ի կառուցման աշխատանքային նախագիծը-19.11

Նախագծերին կարող եք ծանոթանալ "Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18: