ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.10.2014
Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատումը Հայաստանում» ծրագրի սեմինարը

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 10:00 «Կոնգրես» հյուրանոցում /Իտալիայի փողոց 1/ տեղի կունենա «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատումը Հայաստանում» ծրագրի ներածական սեմինարը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Ծրագրի կառավարիչ Լյուդովիկ Բեռնուդեն (UNIDO):


2013թ. հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում ՀՀ-ն 91 այլ երկրների հետ մեկտեղ ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան»: Ներկայում Կոնվենցիան ստորագրել է 122 երկիր և 6-ը` վավերացրել:

Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից: