ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է բաց ընթացակարգի հանձնաժողովի
2014 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 2 որոշմամբ և հրապարակվում է
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն
Բաց ընթացակարգի ծածկագիրը` «ՀՀ-ԲՆ-ԲԸԾՁԲ-14/01»
Պատվիրատուն` ՀՀ բնապահպանության նախարարությունը, որը գտնվում է ք.Երևան, Կառավարական 3-րդ շենք հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգ։
Բաց ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման (ներառյալ Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները)» ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի բաց ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Բաց ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Հաղթող մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` «41»-րդ օրը ժամը «11:00»-ը: Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար:
Գնումների բազային միավորի հիսնապատիկը գերազանցող գնումների դեպքում, հայտերը հայերենից բացի կարող են ներկայացվել նաև ռուսերեն և /կամ/ անգլերեն։
Պատվիրատուն ապահովում է ռուսերենով կամ անգլերենով հրավերի տրամադրումն 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը վճարված լինելը հավաստող՝ բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը ներկայացնելու դեպքում։ Վճարումն անհրաժեշտ է իրականացնել 24124005544200 հաշվեհամարին։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Բաց ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից «41»-րդ օրվա ժամը «11:00»-ը և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն գնման գործընթացը իրականացվելու է էլեկտրոնային ձևով` www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով։ Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով, www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով, «41»-րդ օրվա ժամը «11:00»-ին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել Գնումների աջակցման կենտրոն` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրկանացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների որակավորման տվյալների` սույն ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` Լ.Զոհրաբյանին։
Հեռախոս` 010-51-91-83։
Էլ.փոստ` gnumner.mnp@yandex.com
Պատվիրատու` ՀՀ բնապահպանության նախարարություն։