14.08.2014
Փորձաքննության գործընթացում փորձագետների ներգրավվման հայտարարություն
Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110) 4 հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի` փորձաքննության գործընթացում որպես փորձագետ ներգրավվում են իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:
Իրավաբանական անձի կանոնադրական գործառույթները պետք է համապատասխանեն փորձաքննության ենթակա առարկային, իսկ ֆիզիկական անձը պետք է ունենա համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն և առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
Ցանկացողները կարող են դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն, կամ <<Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ>>-ին (ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85):