ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2014
2014թ. մայիսի 15-ից 22-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել են հետևյալ նախագծերը

"Երման" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանության փորձաքննության ՀՀ Արագածոտնի մարզի հ. Ուջան Երևան-գյումրի մայրուղու 30 հողամասում նախատեսվող 300 մ/խ բնական գազի ԱԳԼՃԿ-ի աշխատանքային նախագծերը-22.05

"Վամմավ" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Գեղարքունիքի մարզի "Վարդանի քարի գաբրոների հանքավայր" -ի արդյունահանման նախագիծը-21.05

"Արև և ջուր" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան գյուղական համայնքի տարածքում նախատեսվող "Քաջարանց" ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերը-19.05

"Ախթալշին" ԲԲԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ավտոմեքենաների գազալցման ճնշակայանի նախագծանախահաշվային փաստաթղթերը-16.05

ARTELIA` ներկայացվում է բնապահպանական փորձաքննության /ԲՓ/<<Երևան քաղաքի <<Աերացիա>> կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնում>> նախագծի ՇՄԱԳ հաշվետվությունը:-15.05

Նախագծին կարող եք ծանոթանալ "Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18