Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, հանդիսանալով <<Կանաչ մոլորակ>> միջազգային էկոլոգիական շարժման պաշտանական ներկայացուցիչը Հայաստանում, կազմակերպում և իրականացնում է <<Կանաչ մոլորակ>>-ի ֆորումի մրցույթների ազգային փուլը:
Ֆորումն իրականացվում է <<Մշակութային երկխոսություն. իմացությունից դեպի հարգանք>> ծրագրի սահմաններում` Ռուսաստանի Դաշնության և աշխարհի տարբեր երկրների պետական, հասարակական, գիտական և մշակութային աջակցությամբ:
2014 թվականի ֆորումի 3 անվանակարգային մրցույթներին կարող են մասնակցել և աշխատանքներ ներկայացնել 1-12-րդ դասարանների աշակերտները:
Ֆորումի մրցույթներին կարող են մասնակցել հանրապետության հանրակրթական կրթօջախները, ինչպես նաև` հասարակական և պետական կազմակերպությունների դպրոցահասակ սաները:
Ֆորումի մրցույթներն իրականացվում են հետևյալ անվանակարգերով.
1. <<Դարավոր ավանդույթների բազմազանություն>> -բնական նյութերից պատրաստված ձեռքի աշխատանքներ (ներկայացվում են լուսանկարները կամ ձեռքի աշխատանքների բնագրերը` 18х24 սմ չափսերով): Նկարի հակառակ երեսին նշել հեղինակի անուն ազգանունը (լրիվ), ծննդյան տարեթիվը, օգտագործված նյութերի ցանկը (ռուսերեն):
Գնահատվելու են թեմայի լուսաբանումը, կոմպոզիցիոն լուծումները, կատարման մակարդակը, գեղարվեստական արտահայտչամիջոցները և օգտագործված էկոնյութերի յուրահատկությունը:
2. <<Ավանդույթներ և ներկա ժամանակաշրջան>> - էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված հագուստների հավաքածու, որը զուգակցում է ազգային ոճը ներկայի հետ (ներկայացվում են հագուստների լուսանկարները` 18х24 սմ չափսերով): Նկարի հակառակ երեսին նշել հեղինակի անուն ազգանունը (լրիվ), ծննդյան տարեթիվը, օգտագործված նյութերի ցանկը (ռուսերեն):
Գնահատվելու են թեմայի լուսաբանումը, մոդելների դիզայնը, կատարման վարպետությունը և նյութի էկոլոգիապես մաքուր լինելը:
3. <<Բնություն, մշակույթ, էկոլոգիա>>- ազգագրական կոլեկտիվների մրցույթ (ներկայացվում է բեմադրության կամ համերգի ծրագիրը, գովազդային պաստառները, տեսա- և լուսանկարնների (18х24 սմ չափսերով) ժապավենները): Հայտագրի կամ ծրագրի մեջ պետք է ներառել ելույթի կամ համարի անվանումը, գործող անձանց և դերակատարների անուն ազգանունը, տարիքը, ինչպես նաև սցենարիստի, ռեժիսորի, բեմադրողի և գեղարվեստական ղեկավարի անուն, ազգանունն ու հայրանունը (ռուսերեն):
Ազգային փուլում հաղթած աշխատանքները կներկայացվեն մրցույթի միջազգային փուլին:Մրցույթներին ներկայացված աշխատանքների բնօրինակները հետ չեն վերադարձվում:<<Կանաչ մոլորակ-2014>> միջազգային էկոլոգիական շարժման ֆորումի անցկացման, աշխատանքների ձևակերպման և ձևավորման պահանջների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև <<Կանաչ մոլորակ>>-ի կայքից`www.greenplaneta.ru հասցեով:
Ֆորումի ազգային փուլի մրցույթներին ներկայացվող դպրոցականների աշխատանքները անհրաժեշտ է ներկայացնել.
-հետևյալ էլեկտրոնային հասցեով` kanachmolorak@shirakatsy.am, նշելով`,<<Կանաչ մոլորակ>>-ֆորումի մրցույթ <<…>> անվանակարգում, կամ`
- աշխատանքի բնագիրը հանձնել Անանիա Շիրակացու անվան ճեմարան (ՀՀ, ք.Երևան, 0079 Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյանի 35), տնօրենի ընդունարան` Աշխեն Թովմասյանին կամ. 1207 սենյակ` Նարինե Քսաջիկյանին:
Մեզ հետ կարելի կապվել հետևյալ հեռախոսահամարներով.
(010)64 01 02- տնօրենի ընդունարան
(010)64 07 87- տնօրենի օգնական` Աշխեն Թովմասյան,
(055 )32 50 31 - մրցույթի անցկացման պատասխանատու՝ Նարինե Քսաջիկյան,
- E-mail: narineksadjikyan@shirakatsy.am:
Մեր էլեկտրոնային հասցեն. E-mail: info@shirakatsy.am
Մեր կայքը. URL: www.shirakatsy.am
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2014 թ. մարտի 30-ն է: