<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 9 հոդվածով սահմանված փաստաթղթերի փորձաքննության վերաբերյալ մասնագիտական եզրակացության մշակման համար մասնագիտական իրավասության հավաստագիր ստանալ ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են դիմել ՀՀ բնապահպանության նախարարին:
Հավաստագիր ստանալու համար՝
ա) գիտնականները, մասնագետները, խմբերը (խմբի յուրաքանչյուր անդամ) նախարարություն են ներկայացնում դիմում, որին կցվում են` բարձրագույն կրթության վկայագրի պատճենը.
աշխատանքային գրքույկից քաղվածք` հինգ տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային գործունեության վերաբերյալ.
հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (եթե այդպիսիք կան).
բ) կազմակերպությունները տվյալ կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ նախարարություն են ներկայացնում հայտ, որին կցվում են` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը.
հավաստագիր ստանալու համար առաջարկվող աշխատողների ցուցակը. յուրաքանչյուր աշխատողի բարձրագույն կրթության վկայագրի պատճենը.
յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային գրքույկից քաղվածք հինգ տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային գործունեության վերաբերյալ.
աշխատողների հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (եթե այդպիսիք կան):
Մանրամասն տեղեկությունների համար դիմել <<Բնապահպանական փորձաքննություն>> ՊՈԱԿ-ին (ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68):