ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.12.2013
ՀՀ բնապահպանության նախարարությունը իրականացնում է ԶԼՄ-ների նենրկայացուցիչների հավատարմագրում 2014 թ. աշխատանքները լուսաբանելու նպատակով
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն, իրականացնում է Նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի դեկտեմբերի 29-ը նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով (press@mnp.am հասցեով) Բնապահպանության նախարարություն ներկայացնել գրավոր դիմում, որում պետք է նշված լինեն`

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իuկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրի հասցեն.
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըuտ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
3) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հաuցեները, հեռախոuահամարներն ու հեռապատճեների համարները:
4) լրագրողի (լրագրողների) մեկ էլեկտրոնային լուսանկար:
Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաuտանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրած վկայականի լուuապատճենը:
Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով: