ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.12.2013
2013թ. դեկտեմբերի 9-ից 12-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել են հետևյալ նախագծերը

"Գեոդեզիա և քարտեզագրություն" ՊՈԱԿ` ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Արարատի մարզի Արբաթ և ՀՀ Կոտայքի մարզի Գեղադիր համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերը-12.12 "Սարի Մայնինգ" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղի բենտոնիտային կավերի հանքավայրի կենտրոնական տեղամասի ընդլայնման արդյունահանման փոփոխված նախագիծը-11.12

"Ալափմեր" ՓԲԸ -Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս համայնքի տարածքում գործող ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման հաշվետվությունը-9.12

Նախագծին կարող եք ծանոթանալ "Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18