Հայաստանի Հանրապետության <<Դիլիջանի>> Ազգային Պարկի կառավարման պլանը զարգացնելու համար մեզ հարկավոր է Խորհրդատու (անհատ կամ կազմակերպություն):
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և <<Դիլիջան>> ԱՊ ՊՈԱԿ-ի միջև կնքված <<Դիլիջան>> ազգային պարկ>>-ի դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում ստորագրված «Դիլիջան ազգային պարկ»-ի կառավարման պլանի մշակման մանդատի վերաբերյալ>> ԿԲՀ լիազորվում է օժանդակել <<Դիլիջան>> ազգային պարկի վերանայված կառավարման պլանի զարգացմանը ուղղված գործընթացին:
Հիմնական նպատակը կայանում է հետևյալում.
• Բացահայտել ազգային պարկի առանցքային խնդիրները
• Ներգրավել և խորհրդակցել կառավարման պլանի նախապատրաստման գործընթացը հիմնական գործընկերների հետ
• Մշակել կառավարման պլանի խորհրդակցության տարբերակը` հիմնվելով գործընկերների կողմից իդենտիֆիկացված հստակեցված խնդիրների, հավաքված ապացույցների և միասնական գործողությունների վրա
• Աջակցել խորհրդակցությունների գործընթացին
• Կազմակերպել հանրային խորհրդակցություններ նախագծի վերջնական տարբերակները քննարկելու համար
• Կառավարման պլանը հասցնել վերջնական տարբերակի
Այս աշխատանքի հիմնակական արդյունքը կլինի վերանայված կառավարման պլանի վերջնական տեսքը, ինչպես նաև Կովկասի բնության հիմնադրամը, որին աջակցում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, ձգտում է հասնել հետևյալ կոնկրետ արդյունքների.
• Կառավարման պլանը, որն ունի հստակ կանխատեսումներ, կազմված է` միջազգային և տեղի ստանդարտների մասնակցության համար նախատեսված մոտեցումներին համապատասխան, և նրան օգնություն են տրվում գործընկերների/շահառուների կողմից:
• Տեղի համայնքների և բնապահպանական հասարակության ներգրավվածության ապահովում:
• Բարելավված ազգային պարկի ներքին գոտի:
• Կառավարման պլանի մակարդակում երկարաժամկետ պլանավորման եւ ծրագրային բյուջետավորում
Մասնավորապես, կառավարման պլանը պետք է ներառի գործունեության գրաֆիկ, որը կապված կլինի աշխատանքային ծրագրի և բյուջեի հետ, որոնք կառավարական պլնանն ու Նախարարությունը կարող են օգտագործել աշխատանքային պլանում:
Սույն հայտարարության անգլերեն տարբերակը և ներկայացվող պահանջները տեղադրված են Կովկասի բնության հիմնադրամի կայքում http://caucasus-naturefund.org
Առդիր
<<ԴԻԼԻՋԱՆ>> ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ
<<ԴԻԼԻՋԱՆ>> ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ