ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.12.2012
Դեկտեմբերի 3-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել են հետևյալ նախագծերը

"Թաթսթոն" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի արդյունահանման նախագիծը
"ԳեոՊրոմայնինգ Գոլդ" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության Սոթքի ոսկու հանքի բաց շահագործման փոփոխված նախագիծը
"Մարգրուպ" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Արզականում գտնվող ածխաթթվային հանքային ջրի շահագործման նախագիծը
"Թաթսթոն" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Սյունիքի մարզի Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման նախագիծը

Նախագծերին կարող եք ծանոթանալ "Բնապահպանական փորձաքննություն" ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18: