ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.06.2012
Համաշխարհային բնապահպանական քաղաքականության ծրագրի վերաբերյալ ամառային դասընթացներ

Հարգելի պարոն/տիկին

Այս բրոշյուրը ներկայացնում է Համաշխարհային բնապահպանական քաղաքականության ծրագրի վերաբերյալ ամառային դասընթացների նպատակները, բովանդակությունը և գործնական տեղեկատվությունը: Այն կազմակերպվում է Ժնևի համալսարանում, 2012 թ. սեպտեմբերի 2-ից 14-ը:

Այս դասընթացները հանրային և մասնավոր սեկտորի մասնակիցների համար ապահովում են բացառիկ հնարավորություն` ընդլայնելու իրենց հնարավորությունները և անդրադառնալու բնապահպանական հարցերին Ժնևի միջազգային նիստի համատեքստում: Ընդլայնելով յուրաքանչյուր մասնակցի բազային գիտելիքները՝ այս ծրագիրը կապ է ստեղծում գիտելիքների, կոնկրետ որոշումների ընդունման և բանակցային հմտությունների միջև:

Համաշխարհային բնապահպանական քաղաքականության ծրագրի վերաբերյալ այս դասընթացները նպատակ ունեն համախմբելու 30 տարբեր ծագման և մասնագիտական կրթության տեր մարդկանց հանրային և մասնավոր սեկտորից, ինչպես նաև ոչ-կառավարական կազմակերպություններից:

Երախտապարտ կլինենք, եթե տարածեք այս տեղեկատվությունը: Լրացուցիչ հարցերի համար կապնվեք մեզ հետ հետևյալ կոնտակտային տվյալներով՝ (www.unige.ch)

Դիմումի վերջնաժամկետն է 2012 թ. հունիսի 30-ը:

Հարգանքով՝  Ռոդերիկ Լորենս՝  Ժնևի համալսարանի պրոֆեսոր

 

Կից փաստաթղթեր
GEPP
GEPP SUMMER SCHOOL
Registration Form

Անհրաժեշտ է անգլերենի իմացությունը: Մասնակցությունը վճարովի է ու ֆինանսական աջակցություն չի նախատեսվում: