29.11.2017
«Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. դեկտեմբերի 12-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզպետարանում/ ք. ՎանաձորՀայքի հրապարակ/ և նույն օրը ժամը 15,00-ին Դիլիջան քաղաքի Օրհուս կենտրոնում /ք. Դիլիջան, Միասնիկյան փ.55, քաղաքապետարանի շենք/ տեղի կունենան «Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: