ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 4 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ
(Ծավ, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ)
ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է հետքրքրված կազմակերպություններին մասնակցելու գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին` պատուհանների մատակարարում իրականացնելու համար:
Ծրագիր` «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Հղում No` BMZ-N 2009.6657.2
Ֆինանսավորում` KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա
Պատվիրատու` ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը` ՀՀ բնապահպանության նախարարության (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) և ԳԻՏԵՔ Խորհրդատվական ընկերութան անունից
Պայմանագիր` Ապրանքների մատակարարում
Հայտի ներկայացման Ընթացակարգ` KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
Մրցույթի Ծածկագիր` SPPA /ARMENIA/G/2017-1
Ապրանքների անվանումը` 4 գյուղական բնակավայրերի համար (Ծավ, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ) պատուհանների մատակարարում
Հայտարարության սկիզբ Նոյեմբերի 22, 2017
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ Դեկտեմբերի 6, 2017
Հայտերը ներկայացնելու հասցե ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544
Հայտի փաթեթի լեզու Անգլերեն
Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am
Գնառաջարկի ներկայացման փաթեթի և որակավորման պահանջների մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: