ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.10.2017
Մշակվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի հեռագնա արոտավայրերի գյուղատնտեսական /ջրարբիացման/ նպատակով համայնքի վարչական տարածքի <<Ազնվամորու ձոր>> կոչվող ջրաղբյուրից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217–Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն  մշակվում է ՀՀ Գեղարքունիքի  մարզի Այգուտ համայնքի հեռագնա արոտավայրերի գյուղատնտեսական /ջրարբիացման/ նպատակով  համայնքի  վարչական տարածքի <<Ազնվամորու ձոր>>  կոչվող  ջրաղբյուրից  0,77 լ/վ  ջրաքանակով    ջրառի  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2017 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: 

            ՀՀ բնապահպանության նախարարություն