ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի խմելու-կենցաղային նպատակով համայնքի վարչական տարածքի <<Բբխան>>, <<Բլդան>>, <<Բանջարկութ Թալա>>, <<Աճարկութ թալա>>, <<Գմբեթի շեկ պադյոմի>> և <<Դռան գյոլի>> կոչվող ջրաղբյուրներից 11,06 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
ՀՀ բնապահպանության նախարարություն