Աշխատանքային պայմաններ՝ Մշտական (3 ամիս փորձաշրջան)
Կատեգորիա՝ Դիտարկումներ
Աշխատանքի տեսակ՝ հերթափոխային (3/1)
Գտնվելու վայր՝ Երևան
Պարտականություններ՝
Դիտարկումների իրականացում և ստացված արդյունքների մշակում
Օդերևութաբանական հրապարակի, խցիկի, բացատի, ցանկապատի վիճակի և դրանց սանիտարական վիճակի վերահսկում
Դիտարկումներից առաջ սարքավորումների և սարքերի զննում
Փաստացի եղանակի և մոտակա երկու ժամվա կանխատեսվող եղանակի ուսումնասիրում (հերթափոխն ընդունելու դեպքում)
АМИС համակարգից ստացվող METAR/SPECI, ինչպես նաև տեղական հերթական և հատուկ տեղեկատվության կազմում և վերահսկում
Եղանակային փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության վերահսկում
Օդերևութաբանական իրավիճակների փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանցում՝ հերթապահ կանխատեսողին և օդային երթևեկությունը սպասարկող կարգավարներին
Տեխուսուցման պարապմունքներին ակտիվ ներգրավվածություն
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և կազմակերպության կանոնադրության սահմաններում վերադասի այլ հանձնարարությունների կատարում
Սահմանված պահանջներ՝
Բարձրագույն մասնագիտական (օդերևութաբան, ջրաօդերևութաբան) կրթություն
Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն/ ռուսերեն)
Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն
Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ
Համակարգչի լավ իմացություն (MS Office, Internet)
Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Առաջին կարգի տեխնիկ-դիտորդ»։
Դիմելու վերջնաժամկետը` հունիսի 4, ժամը 17:00: