ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն Մշակվում է «Զովաշեն ՀԷԿ» ՍՊԸ-ի՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղի վարչական տարածքում «Զովաշեն» փհէկի՝ էներգետիկ/շահագործման նպատակով ոռոգման սեզոնին «Ջրառ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն Ազատի ջրամբարից բաց թողնվող ջրերից Արտաշատի ջրանցքով 58․680 մլն.մ³/տարի, առավելագույնը 4.5 մ³/վրկ ջրաքանակով ջրառի, ոռոգման սեզոնին «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից Դվինի ջրանցքից ջրապահանջ չլինելու և Արտաշատի ջրանցքի ջրալրման պահանջը գերազանցող ջրածավալի դեպքում՝ 4.5 մ³/վրկ առավելագույն ջրաքանակով ջրառի, նաև ոչ ոռոգման սեզոնին «Ջրառ» ՓԲԸ-ի հետ 31.03.2017թ․կնքած պայմանագրով նախատեսված ջրաելքերով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն