ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Ծաղկար գետի Մականաջուր վտակից ապրիլ-սեպտեմբեր(6 ամիս)՝ 0.4լ/վ հոկտեմբեր-մարտ (6 ամիս)՝ 0.03լ/վ, Ծաղկար գետից (Ծաղկար-1 ջրառ)՝4.58 մլն.մ3 /տարի, Ողջի գետի Ծաղկար վտակից՝ Ծաղկար-2 ջրառ ապրիլ-սեպտեմբեր(6 ամիս)՝ 6.1 լ/վ, հոկտեմբեր-մարտ(6 ամիս)՝ 0.66լ/վ, Գեղի գետից (ներառյալ ջրամբար)՝ 28.62 մլն.մ3 /տարի, Ողջի գետից՝ 32.345 մլն.մ3 /տարի, Ողջի ջրառից՝ 20.55 մլն.մ3 /տարի, Ողջի-1 ջրառից՝ 3.73 մլն.մ3 /տարի, Ողջի-2 ջրառից՝ 3.82 մլն.մ3 /տարի, Ողջի-3 ջրառից՝ 4.245 մլն.մ3 /տարի, Փուխրուտ գետից՝ 1.36 մլն.մ3 /տարի, Ձագեձոր գետից՝ 2.08 մլն.մ3 /տարի, Աճանան ձորակի ջրահոսքից ապրիլ-սեպտեմբեր(6 ամիս)՝ 2.86 լ/վ, հոկտեմբեր-մարտ(6 ամիս)՝ 0.07լ/վ, Աճանան գետից՝ 2.5 լ/վ,Գիրաթաղ գետից՝ 0.4լ/վ ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 7-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն