Ծրագիրն իրականացվելու է Սյունիքի մարզում՝ «Արևիք» ազգային պարկում (ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ), հունիսի 19-ից հուլիսի 17-ը:
Կրթական ճամբարի յուրաքանչյուր հերթափոխ տևելու է 7 օր (ընդհանուր 4 հերթափոխ), րի ընթացքում մասնակիցները աշխատելու են Տրանսկովկասյան արահետի մաս կազմող Խուստուփից դեպի Մեղրի ձգվող արահետի կառուցման և գծանշման վրա։
Այս ծրագրի նպատակն է մասնակիցներին զինել անհրաժեշտ կենսական հմտություններով և աշխատանքային փորձով՝
- քայլարշավային արահետների կառուցման, սպասարկման,
- բնական տարածքների վերականգնման, զբոսայգիների կառուցման կամ նորոգման,
- աղբահանության, բնական տարածքների ընդհանուր մաքրման,
- անտառատնկումների, անտառային հրդեհների կառավարման,
- առաջին բուժօգնություն, ճամբարի ղեկավարման և այլ հարակից ոլորտներում:
Եթե հետաքրքրված եք քայլարշավային տուրիզմով, ցանկանում եք սովորել արահետաշինություն, քարտեզագրում, պրակտիկ սովորել առաջին բուժօգնություն, ապա կարող եք լրացնել ծրագրին մասնակցելու հայտը և հնարավորություն ստանալ մասնակցելու YFC կրթական ճամբարին ու բացահայտելու Սյունիքի զարմանահրաշ բնությունն ու ավելին։
Կարող եք մասնակցել, եթե․
- բնակվում եք ՀՀ-ում կամ Արցախում (նախապատվությունը տրվելու է Սյունիքի, Վայոց ձորի և Արցախի բնակավայրերի երիտասարդներին),
- 18-35 տարեկան եք,
- սիրում եք քայլարշավ, վրանային գիշերակաց ու բնության մեջ աշխատանք։
Ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` անցնելով գրանցման հղումով.
https://forms.gle/QSPXRh8YeDiUpBzz6
Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 3-ը։
Ծրագիրն իրականացվում է ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, Կովկասի բնության հիմնադրամի և ԱՄՆ Անտառային Ծառայության համաֆինանսավորմամբ «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի, «Տրանսկովկասյան Արահետ» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում: