ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.12.2024
Մշակվում է «Յերրա» ՍՊԸ-ի կողմից Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագրան բնակավայրի վարչական տարածքում ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Յերրա» ՍՊԸ-ի կողմից Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագրան բնակավայրի վարչական տարածքում գյուղատնտեսական/ոռոգում՝ 700 հա/ նպատակով Արաքս գետից՝ 156,0 լ/վ  ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղիկունենա 2024 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն