ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2023
Մշակվում է «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի՝ Վայոց ձորի մարզի վարչական տարածքում Արփա գետից «Մալիշկա-Եղեգնաձոր» ջրանցքով գյուղատնտեսական/ոռոգման նպատակով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի՝ Վայոց ձորի մարզի վարչական տարածքում Արփա գետից «Մալիշկա-Եղեգնաձոր» ջրանցքով Եղեգնաձոր համայնքի ք․Եղեգնաձոր (22.0 հա, 11.0 լ/վ) և գ․ Մալիշկա՝ (51.0 հա, 31.0 լ/վ), Արփա գետից «Պլատինա» ջրանցքով Արենի համայնքի գ․ Ագարակաձոր՝ (73.0հա, 37.0 լ/վ), Եղեգնաձոր համայնքի գ․ Գետափ՝ Եղեգիս գետից «Գետափ-Եղեգնաձոր» ջրանցքով (102.0 հա, 60.0 լ/վ) և «Շատին-Գետափ» ջրանցքով՝ 106.0 հա, 64.0լ/վ, Եղեգիս համայնքի գ․ Թառաթումբ՝ Սալլի գետից Թառաթումբի ջրհան կայանով՝ 31.0 հա, 17.0լ/վ, Վայք համայնքի գ․Խնձորուտ՝ Ջահուկ գետից «Խնձորուտի N3» ջրհան կայանով՝ 97.0 հա, 36.3 լ/վ, Արփա գետից Վայքի ջրանցքով՝ Վայք համայնքի ք․ Վայք՝ 43.0 հա, 28.3 լ/վ և Վայք համայնքի գ. Զառիթափ՝ 8.0 հա, 5.0 լ/վ, Արենի համայնքի գ.Արփի՝ Եղեգիս գետից «Գետափ-Արփի» ջրատարով՝ 30.0 հա, 19.0 լ/վ, Արփա գետից «Վայք-Ագարակաձոր» ջրատարով՝ Վայք համայնքի ք․ Վայք, Եղեգնաձոր համայնքի ք․ Եղեգնաձոր և գ․ Մալիշկա, Արենի համայնքի գ. Ագարակաձոր՝ 290.0 հա, 171.0 լ/վ, գյուղատնտեսական/ոռոգման նպատակով նշված ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2023 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն