ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2024
Մշակվում է «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի՝ Վայոց ձորի մարզի վարչական տարածքի համայնքների համար ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի՝ Վայոց ձորի մարզի վարչական տարածքի համայնքների համար Եղեգիս գետից՝ «Եղեգիս-Ելփին» ջրատարի ձախ/բարձր/ ճյուղ-2236.0 հա և «Եղեգիս-Ելփին» ջրատարի աջ/ցածր/ ճյուղ- 1767.0 հա, նաև Կեչուտի ջրամբար՝ Վայքի ինքնահոս համակարգից 1775.0 հա հողատարածքների գյուղատնտեսական/ոռոգման նպատակով համապատասխանաբար 1251.0 լ/վ, 1006.0 լ/վ և 729.0 լ/վ ջրաքանակներով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2024 թվականի ապրիլի 1-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն