ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Սալլի, Հերմոն, Շատին և Վարդահովիտ բնակավայրի խմելու- կենցաղային նպատակով Լեռնանցք՝ 1,3 լ/վ, Սև աղբյուր՝ 1,52 լ/վ, Սև աղբյուր՝ 0,42 լ/վ, Արձաձոր՝ 0,87 լ/վ, Կարտոֆիլի հանդ՝ 0,46 լ/վ, Օբայի՝ 0,62 լ/վ, Արատես՝ 0,56 լ/վ, Գյումուշ՝ 1,6 լ/վ, Ջանի՝ 0,86լ/վ աղբյուրներից ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղիկունենա 2024 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն