12.07.2021
Ինչպես օգտվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում զբոսաշրջային երթուղիներից
«Խոսրովի անտառ» պետական արգելոց այցելելու և հատուկ կազմված զբոսաշրջային երթուղիների միջոցով այն բացահայտելու համար հարկավոր է նախապես գրանցվել և կատարել վճարում:
Վճարումներ կարող եք կատարել 𝗘𝗮𝘀𝘆𝗣𝗮𝘆 տերմինալների միջոցով։
Ահա այն չորս պարզ քայլերը, որոնք անհրաժեշտ են վճարման համար՝
Մտնել «Պետական վճարումներ» բաժին
Սեղմել «Շրջակա միջավայրի նախարարության» տարբերանշանի վրա
Ընտրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատուհանը, որից հետո՝ նախընտրելի երթուղին
Լրացնել անձնական տվյալները՝ սոցիալական քարտի համարը, անունը, ազգանունը, և կատարել վճարումը։
Վերջ, և, իհարկե, չմոռանաք Ձեզ հետ վերցնել վճարման կտրոնը:
+374 234 2 20 30
khosrovreserve@gmail.com