ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.07.2024
Մշակվում է «Վոլֆենգրուպ» ՍՊԸ-ի՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 18,9 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է  Վոլֆենգրուպ» ՍՊԸ-ի՝ Արմավիրի մարզի Արաքս  համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 18,9 լ/վ  ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2024 թվականի հուլիսի 15-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն