ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.10.2025
Մշակվում է «Վիշափ Փրոջեքթս» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի վարչական տարածքում ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ.  N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Վիշափ Փրոջեքթս» ՍՊԸ-ի՝  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող հանգստի գոտու կոմունալ-կենցաղային նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 0.74 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 նոյեմբերի 3-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն